Հովնանաձորում գյուղապետի թեկնածու են առաջադրվել հայրն ու դուստրը
Լոռու մարզի Հովնանաձոր համայնքում հոկտեմբերի 2-ին կայանալիք համայնքպաետի ընտրություններում առաջադրված երկու թեկնածու կա:
ԿԸՀ պաշտոնական էջից Panorama.am-ը տեղեկացավ, որ գործող անկուսակցական համայնքապետ Կարեն Աբովյանի թեկնածությունն առաջադրել է իշխող Հանրապետական կուսակցությունը: Մյուս թեկնածուն, պարզվում է, համայնքապետի դուստրն է՝ Անգելինա Աբովյանը: Նա անկուսակցական է, ինքնաառաջադրված:
Թիվ 32 Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահ Սարգիս Սուքիասյանին Panorama.am-ի հարցը վրդովեցրեց. «Ասենք, իմաստն ինչո՞ւմն է, ես չեմ հասկանում: Օրենքը, ի՞նչ է, արգելո՞ւմ է, որ հայր ու դուստր առաջադրվեն»:
Նա ասաց, որ գյուղում ընդամենը 40-50 ընտրող կա, «ոնց էլ անեն, չանեն, բարեկամ են դուրս գալու»:
Մարզպետարանի պաշոնական կայքում զետեղված տվյալների համաձայն, Հովնանաձորում 24 տնային տնտեսություն կա: Գյուղը չունի միջնակարգ դպրոց դեռևս 1973-73թթ.:
Համայնքի հիմնախնդիրների մեջ կաևորվում են խմելու ջրի ներքին ցանցի կառուցումը, համայնքի գազաֆիկացումը, համայնքային կենտրոնի կառուցումը, ներհամայնքային ճանապարհների վերանորոգումը, ոռոգման համակարգի կառուցումը:
Կարեն Աբովյանը գյուղը ղեկավարում է 1997թ.-ից:
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան