Հենրիխ Մխիթարյանը չի մասնակցի Դանիայի ընտրանու հետ հանդիպմանը
Ինչպես հայտնի է, օգոստոսի 31-ին կայացած Չեխիա-Հայաստան հանդիպման ժամանակ Հայաստանի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը վնասվածք ստացավ, որի հետևանքով չկարողացավ շարունակել հանդիպումը։ Երեկ Հենրիխ Մխիթարյանը բժշկական հետազոտություն անցավ Մլադա Բոլեսլավ քաղաքի կլինիկաներից մեկում։ Ցավոք, արդյունքները հուսադրող չեն։ Մխիթարյանի մոտ հայտնաբերվել է ձախ ազդրի մկանի ստորին երրորդականի սալջարդ։ Այսպիսի վնասվածքների ապաքինման համար սովորաբար պահանջվում է մեկ շաբաթից մինչև 10 օր, ինչը նշանակում է, որ Հենրիխ Մխիթարյանը բաց կթողնի սեպտեմբերի 4-ին Կոպենհագենի «Պարկեն» մարզադաշտում կայանալիք Դանիա-Հայաստան հանդիպումը։ Այս մասին հայտնում է ՀՖՖ պաշտոնական կայքը։
Իսկ ահա «Manchester Evening News»-ի տեղեկություններով՝ վնասվածքը, որը Հայաստանի ազգային հավաքականի և «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն ստացել է Չեխիայի ու Հայաստանի ազգային թիմերի ընկերական խաղի ժամանակ, լուրջ չէ։ Լրագրողները Հենրիխին հարցրել են՝ արդյոք նա կարո՞ղ է մասնակցել Դանիայի ընտրանու հետ կիրակի կայանալիք «ԱԱ-2018»-ի ընտրական հանդիպմանը։ 27-ամյա հայ ֆուտբոլիստը պատասխանել է, որ հույսեր ունի։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան