Կայուն մեծամասնության դրույթը՝ ԼՂՀ Սահմանադրական բարեփոխումների հայեցակարգում. «Առավոտ»
Կայուն մեծամասնության դրույթն ամրագրված է նաև ԼՂՀ Սահմանադրական բարեփոխումների հայեցակարգում։ Ուժեղ նախագահական կառավարման համակարգի պայմաններում կայուն մեծամասնության ապահովումը ենթադրում է նախագահական և խորհրդարանական ընտրությունների համատեղմամբ։
Հայեցակարգի շուրջ «Առավոտի» հետ զրույցում ԼՂՀ ԱԺ նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը նկատել է. «Նախագահ կարող է ընտրվել բոլոր «կողմ» քվեների կեսից ավելին ստացած թեկնածուն, չէ՞։ Ահա, ստացվում է, որ նույնքան ձայն էլ կստանա նրան առաջադրած կուսակցությունը։ Սա է հայեցակարգի տրամաբանությունը։ Այսինքն՝ ի սկզբանե մեկ կուսակցություն ունենում է և գործադիր իշխանության ղեկավար, և խորհրդարանական բացարձակ մեծամասնություն»։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: