Ամերիկացի հարձակվողը տրանսֆերային պատուհանի վերջին օրը համալրել է «Շիրակը»
Տրանսֆերային պատուհանի վերջին օրը Գյումրիի «Շիրակը» մեկամյա պայմանագիր է ստորագրել ամերիկացի հարձակվող Բրայան Դե Լա Ֆուենտեի հետ։ 24-ամյա հարձակվողն արդեն միացել է գյումրեցիներին և այսօր կանցկացնի իր առաջին մարզումը։ Այս մասին տեղեկացնում է ակումբի պաշտոնական կայքը։
Դե Լա Ֆուենտեն 2014 թ.-ից հանդես է եկել «Արարատի» կազմում՝ մինչև 2015-16 թթ. մրցաշրջանի ավարտը։ Ամերիկացի ֆուտբոլիստը մինչ Հայաստան գալը հանդես է եկել «Չիվասոում» (ԱՄՆ), «Տիխուանայում» (Մեքսիկա), «Լոս Անջելես Միսիոներսում» (ԱՄՆ)։ 2010 թ. խաղացել է նաև ԱՄՆ մինչև 20 տարեկանների հավաքանում։