Խոստացել են երաշխավոր գտնել «Վեդի Ալկոյին» վարկ տալու համար. ՉԻ
Վայոց ձորի մարզի Աղավնաձոր գյուղում՝ ի նշան գրեթե մեկ տարի առաջ մթերված խաղողի դիմաց գումարները չստանալու բողոքի, գյուղացիները երեխաներին դպրոց չէին տանում։ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանը «Չորրորդ իշխանության» հետ զրույցում նշել է, որ խնդիրը կարգավորման փուլում է։
«Երեկ ես համայնքապետարանի դահլիճում հանդիպել եմ աղավնաձորցիների հետ, լսել նրանց պահանջը։ Որպես մարզի ղեկավար խոստացել եմ, որ այդ խնդիրը 15 օրվա ընթացքում կկարգավորվի։ Այս ընթացքում ամեն ինչ կընթանա բնական հունով։ Մարզպետը հավելել է նաև, որ հանդիպել են սեփականատիրոջ և «Վեդի Ալկո» գործարանի ղեկավարության հետ։
«Խոստացել ենք երաշխավոր գտնել, որպեսզի սեփականատերը կարողանա վարկ վերցնել ու մարել գյուղացիներին ունեցած պարտքերը»։ Անդրադառնալով աղավնաձորի երեխաների դասադուլին, Հարություն Սարգսյանը նշել է, որ դպրոցականները երեկվանից մասնակցում են դասերին։
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա