«Օսկար»-ի է ներկայացվելու «Երկրաշարժ» ֆիլմը
Հայկական ազգային կինոակադեմիայի նիստում կինոակադեմիայի անդամների փակ քվեարկության արդյունքում որոշվեց, որ «Օսկար» մրցանակաբաշխության «Լավագույն օտարալեզու ֆիլմ» անվանկարգում ներկայացվելու է Սարիկ Անդրեասյանի «Երկրաշարժ» ֆիլմը:
Ակադեմիայի՝ քվեարկելու իրավունք ունեցող 26 անդամից ներկա էին 24-ը:
Հիշեցնենք, որ Հայկական ազգային կինոակադեմիան ստացել է երեք ֆիլմի հայտ՝ Դավիթ Սաֆարյանի «Տաք երկիր, ցուրտ ձմեռ», Սարիկ Անդրեասյանի «Երկրաշարժ» և Ջիվան Ավետիսյանի «Վերջին բնակիչը»: Բոլոր երեք ֆիլմն էլ ունեն հավաստագիր, որ հայկական արտադրանք են:
Ընտրությունը կատարվեց երկու փուլով: Առաջին փուլում «Վերջին բնակիչը» ֆիլմը ստացավ 7 ձայն, «Երկրաշարժ»-ը՝ 5, «Տաք երկիր, ցուրտ ձմեռ»՝ 3 ձայն: Բոլոր ֆիլմերին դեմ էր քվեարկել 8 հոգի: Մեկ քվեաթերթիկ անվավեր էր:
Քվեարկությանը մասնակցած անդամները նախապես որոշել էին, որ կընտրվի այն ֆիլմը, որը հավաքի 30 տոկոս: Առաջին փուլի արդյունքում այդ 30 տոկոսն չապահովվեց, այդ իսկ պատճառով անցկացվեց երկրորդ փուլ: Երկրորդ փուլի համար ընտրվեց պարզ մեծամանություն սկզբունքը:
«Վերջին բնակիչը» ստացավ 6 ձայն, «Երկրաշարժ»-ը ՝ 9 ձայն, 9 հոգի քվեարկել էր՝ ոչ ոքի:
«Պետք է գոնե մեկ ֆիլմ ընտրենք, որ գոնե մասնակից դառնանք ինչ-որ պրոցեսների»,- ասաց կինոակադեմիայի նախագահ Հարություն Խաչատրյանը:
Սպիտակի երկրաշարժի մասին պատմող Սարիկ Անդրեասյանի «Երկրաշարժ» ֆիլմի պրեդյուսերն է «Մարս մեդիա» կինոընկերության նախագահ Ռուբեն Դիշդիշյանը: Ֆիլմի սցենարի հեղինակներն են Սերգեյ Յուդակովը, Ալեքսեյ Գրավիցկին, Արսեն Դանիելյանը: Ֆիլմը պատմում է 1988 թ. դեկտեմբերի 7-ին Հայաստանում տեղի ունեցած երկրաշարժի մասի: Կինոնկարի գործողությունները ծավալվում են Լենինականում: Գլխավոր հերոսները` 28-ամյա հայ Ռոբերտ Մելքոնյանն ու 50-ամյա ռուս Անդրեյ Բերեժնոյն են:
Հարակից հրապարակումներ`
- Հայաստանի կինոակադեմիայի անդամները վաղը կընտրեն «Օսկար»-ի ներկայացնելու ֆիլմը
- «Օսկար»-ին ներկայացնելու համար Հայաստանի ազգային կինոակադեմիան երեք հայտ է ստացել
- Ռուբեն Դիշդիշյան. «Երկրաշարժ»-ը ֆիլմ է ոչ միայն աղետի մասին, այլև՝ բարդ դրամա
- «Ոսկե ծիրան». «Վերջին բնակիչի» իրական պատմության, աղջկան փրկելու ու մարդ մնալու մասին
- «Ոսկե ծիրան». «Երբ ապրելու պայմաններն անմարդկային են, մարդուն շատ դժվար է պահպանել իր մարդկային դեմքը»
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան