Աշոտյանը ՀՀԿ կուսակցական դպրոցի ղեկավար չի նշանակվի. ՀԺ
ՀՀԿ վերնախավից «Հայկական ժամանակ»-ի թղթակցին հայտնել են, որ կրթության և գիտության նախկին նախարար, Հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանը ՀՀԿ-ի կուսակցական դպրոցի ղեկավար, այնուամենայնիվ չի նշանակվի։
«Այնինչ, Աշոտյանի պաշտոնանկությունից հետո համառ լուրեր էին շրջանառվում, որ հենց նա է լինելու ՀՀԿ դպրոցի ղեկավարը։ Թե ով կզբաղեցնի այդ պաշտոնը, դեռ հայտնի չէ»,-գրել է թերթը:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա