«Ֆորպոստարտ». Սկսել է Ռամազոտտիի չեղարկված համերգի տոմսերի վերադարձը
«Ֆորպոստարտ» ընկերությունը հայտարարել էր, որ ս/թ ապրիլի 26-ին Երևանում Էրոս Ռամազոտտիի չեղարկված համերգի տոմսերի վերադարձը համերգի կազմակերպիչ «Глобальные коммуникации» ընկերությունը նախատեսում է ս/թ սեպետմեբրի 15-ին՝ իատալական Radiorama S.R.L. ընկերության հետ դատական վարույթից հետո («Глобальные коммуникации» ընկերության 24.05.2016 թ. թիվ 371 նամակ): Սակայն, նշված դատական նիստը, որը պիտի կայանար ս/թ սեպտեմբերի 2-ին, հետաձգվել է մինչև ս/թ հոկտեմբերի 31-ը:
Տարածած հայտարարության մեջ ընկերությունը նշում է.
««Ֆորպոստարտ» ընկերությունը, սակայն, հայտարարում է, որ դատական վարույթները չպետք է խոչընդոտեն տոմսերի վերադարձի գործընթացին: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ «Глобальные коммуникации» ընկերությունն իր խոստացած ժամկետում՝ սեպտեմբերի 15-ին չի կարողանալու վերադարձնել տոմսերի գումարները, «Ֆորպոստարտ» ընկերությունը, կարևորելով սպառողների շահերի պաշտպանության, հասարակության շրջանում նման գործընթացների նկատմամբ քաղաքակիրթ մոտեցում ձևավորելու և ընկերության բարի համբավի պաշտպանության նպատակով ս/թ սեպտեմբերի 2-ից սկսել է ս/թ ապրիլի 26-ին Երևանում Էրոս Ռամազոտտիի չեղարկված համերգի տոմսերի վերադարձի գործընթացը, փուլային կարգով: Տոմսերի վերադարձի փուլային տարբերակի ընտրությունը պայմանավորված է երկու հանգամանքով.
• տոմսը վերադարձնելու համար տոմս ձեռք բերած քաղաքացին պետք է մեր էլեկտրոնային հասցեին ուղարկի դիմում, որը փաստաթղթավորվում է մեր ընկերության կողմից՝ հետագայում դատական վարույթին ներկայացնելու նպատակով
• «Ֆորպոստարտ» ընկերությունը ներկայումս ունի մի շարք ընթացիկ պրոյեկտներ, որոնցից ստացված շահույթը ևս ուղղելու է Էրոս Ռամազոտտիի չեղարկված համերգի տոմսերի գումարների վերադարձին:
Առաջնորդվելով սպառողներին հնարավորինս քիչ անհարամարություն պատճառելու սկզբունքով, տոմսերի վերադարձն իրականացվում է հատուկ կազմված ժամանակացույցով, որտեղ յուրաքանչյուր քաղաքացու համար նշանակված են հատուկ ժամեր, որի մասին քաղաքացին տեղեկանում է իր էլեկտրոնային փոստից: Արդյունքում հերթեր չեն գոյանում և մարդիկ առանց քաշքշուկի վերադարձնում են իրենց տոմսերը և ստանում գումարը:
Տոմսերի վերադարձի երկրոդ փուլի մասին Էրոս Ռամազոտտի համերգի տոմսեր ձեռք բերած քաղաքացիներին կտեղեկացնենք վերջիններիս էլէկտրոնային հասցեներին գրություն ուղարկելու միջոցով:
Մեկ անգամ ևս ուզում է շեշտել, որ տոմսի վերադարձը հնարավոր է իրականացնել, եթե քաղաքացին մեր էլեկտրոնային փստին ուղարկել է դիմում և ստացել պատասխան, որտեղ նշված է իր համար նշանակված օրը և ժամը: Դիմումները պետք է ուղարկել [email protected] հասցեին, իսկ ամբողջ տեղեկատվությանը հետևեք forpostart.ru հղմամբ»:
Հարակից հրապարակումներ`
- Ռամազոտիի համերգի տոմսեր գնած քաղաքացիների գործով դատական նիստի օրը հայտնի է
- Ռամազոտիի համերգի տոմսեր գնած քաղաքացիները կդիմեն դատարան
- Ռամազոտիի համերգի տոմսեր գնած քաղաքացիների փոխհատուցումը կիրականացվի մայիսի 26-ից հուլիսի 26-ը
- Ռուսական ընկերությունը Ռամազոտիից պատրաստվում է 5 մլն եվրո պահանջել
- Ռամազոտիի տոմսերի պահով «Ֆորպոստարտ Պրոդաքշըն»-ը իր խնդիրները շարունակում է ներկայացնել որպես գնորդներինը
- Շանհայից՝ սիրով՝ երևանյան Ռամազոտիին
- Զառա Մխեյան. Ռամազոտիի համերգի չեղյալ լինելու դեպքում վնասները հատուցման պատասխանատվություն չենք կրում
- Զառա Մխեյան. Փորձում ենք փրկել Ռամազոտիի երևանյան համերգը
- Դ. Գրիգորյան. Էրոս Ռամազոտիի երևանյան համերգի տոմսերի վաճառքը շարունակվում է
Լրահոս
Տեսանյութեր
Կառավարության համար ՀՀ ո՞ր քաղաքացիներն են համարվելու իրական Հայաստանի քաղաքացիներ. Ռուստամյան