Ուզբեկստանի նախագահի մարմինը Տաշքենդից տեղափոխվել է Սամարղանդ
Ուզբեկստանի նախագահ Իսլամ Քարիմովը մարմինը ինքնաթիռով Տաշքենդից տեղափոխել են Սամարղանդ, որտեղ նրան թաղելու են: Այս մասին գրում է Գազետա.ռու կայքը:
Հիշեցնենք, որ նախօրեին Ոզբեկստանի խորհրդարանը և կառավարությունը հայտնել էր, որ երկրի նախագահ Իսլամ Քարիմովը սեպտեմբերի 2-ին մահացել է։ Նա 78 տարեկան էր:
Նաև հայտարարվել էր, որ Քարիմովը թաղվելու է իր հայրենի քաղաքում՝ Սամարղանդում: Երկրում հայտարարված է եռօրյա սուգ:
Ռիա նովոստին գրում է, որ Տաշքենդում վաղ առավոտյան հազարավոր մարդիկ էին դուրս եկել փողոց՝ հրաժեշտ տալու նախագահին:
Հարակից հրապարակումներ`
- Իսլամ Քարիմովը մահացել է. Պաշտոնական
- Ուզբեկստանում Սամարղանդի օդանավակայանի փակման մասին լուրը հաստատել են
- Ուզբեկստանի նախագահ Ի. Քարիմովը մահացել է. Reuters