«Բարսելոնը» պլանավորում է մինչև տարեվերջ երկարաձգել Մեսսիի հետ պայմանագիրը
«Բարսելոնի» մարզական տնօրեն Ռոբերտ Ֆեռնանդեսը վստահ է, որ թիմի հարձակվող Լիոնել Մեսսին մինչև տարեվերջ նոր պայմանագիր կստորագրի կատալոնյան ակումբի հետ։ Արգենտինացի 29-ամյա ֆուտբոլիստի գործող պայմանագիրն ուժի մեջ է մինչև 2018 թ.։
«Մի շարք հարցեր կան, որոնք պետք է լուծենք այս տարվա ընթացքում,- Ֆեռնանդեսի խոսքերը մեջբերել է sport-express.ru-ն։- Շատերն ասում էին, որ մենք չենք կարող պայմանավորվել Ռաֆինյայի, Բուսկետսի ու Մասկերանոյի հետ, սակայն արդյունքում մենք ոչ մի խնդիր չունեցանք նրանց պայմանագրերի երկարաձգման հարցում։ Շատ ուրախ եմ, որ Մեսսին թիվ 1-ն է համարվում աշխարհում ու խաղում է «Բարսելոնում»։ Մենք նրա հետ համաձայնության կգանք։ Ես լիովին վստահ եմ դրանում»։