Բոնուչչին, այնուամենայնիվ, կմասնակցի Իսրայելի ընտրանու հետ խաղին
Իտալիայի ֆուտբոլի ազգային հավաքականի պաշտպան Լեոնարդո Բոնուչչին, այնուամենայնիվ, կկարողանա իր թիմին օգնել Իսրայելի ընտրանու հետ կայանալիք աշխարհի 2018 թ. առաջնության ընտրական փուլի հանդիպմանը։ Ինչպես տեղեկացնում է sport-express.ru-ն, 29-ամյա ֆուտբոլիստը շաբաթ օրը կվերսկսի մարզումներն ընդհանուր խմբում և կնախապատրաստվի խաղին, որը կանցկացվի սեպտեմբերի 5-ին, Հայֆայում։ Ավելի վաղ նրա մասնակցությունն առաջիկա հանդիպմանը կասկածի տակ էր, քանի որ ընտանեկան հանգամանքների պատճառով բաց էր թողել Ֆրանսիայի հավաքականի հետ ընկերական խաղը։