Ընդդիմադիր Մարին Լե Պենը Brexit է խոստանում ֆրանսիացիների համար
Ֆրանսիական ընդդիմադիր «Ազգային ճակատ» կուսակցության նախագահ Մարին Լե Պենը խոստացել է հանրաքվե անցկացնել Ֆրանսիայի՝ ԵՄ անդամակցության հարցի վերաբերյալ, եթե 2017 թվականի նախագահի ընտրություններում ընտրվի Ֆրանսիայի նախագահ: Այդ մասին վկայակոչելով France Press-ին տեղեկացնում է «РИА Новости» գործակալությունը:
Բրիտանացիների մեծ մասը՝ 51.9 տոկոսը, հիշեցնենք, հունիսի 23-ին կայացած հանրաքվեում, որը կրում էր Brexit անունը, կողմ քվեարկեցին ԵՄ-ից դուրս գալուն:
«Բրիտանացիները ընտրեցին իրենց ճակատագիրը՝ որոշելով լքել ԵՄ-ն: Նրանք անկախ են որոշումը կայացրել: Ես հանրաքվե կկազմակերպեմ Ֆրանսիայի՝ ԵՄ անդամակցության հարցի վերաբերյալ, քանի որ դուք ևս ունեք արտահայտվելու իրավունք», -իր կողմնակիցների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Մարին Լե Պենը:
2017-ի ապրիլին կայանալիք նախագահական ընտրություններին իր առաջադրվելու մասին էր հայտարարել նաև Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլյա Սարկոզին:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան