Քիմիա և ֆիզիկա մասնագիտությունների գծով ընդունելությունը մտահոգիչ է եղել մանկավարժականում. պրոռեկտոր
Խ. Աբովյանի անվան մանկավարժական համալսարանն այս տարի շուրջ 1180 դիմորդ ունի, նախորդ տարի այդ թիվը 1200 է եղել: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտնեց համալսարանի ուսումնական գծով պրոռեկտոր Մհեր Մելիք-Բախշյանը:
Նա տեղեկացրեց, որ այս տարի համալսարանը ընդունելություն է կատարել նոր մասնագիտությամբ՝ հասարակագիտություն, որը կուսումնասիրի 20 ուսանող. «Դպրոցում անցնում են «Հասարակագիտություն» առարակա, սակայն համալսարանաններում առարկայի մասնագետներ չեն պատրաստվում, այս տարի, կարծես թե, այդ բացը լրացվել է»:
Պրոռեկտորը ներկայացրեց, որ մանկավարժականում այս տարի, ինչպես նախորդ տարի ամենապահանջվածը հատուկ կրթության գծով մասագիտություններն են եղել՝ լոգոպեդիա, սուրդոմանկավարժություն և այդ խմբի մի քանի մասնագիտություններ:
«Հոգեբանություն, տարրական մանկավարժություն և մեթոդիկա, պարարվեստի մանկավարժություն և գործիքային կատարողականության գծով մասնագիտությունները նույնպես մրցութային են եղել»,-ասաց Մելիք-Բախշյանը:
Նա ընդգծեց, որ մտահոգիչ է քիմիա և ֆիզիկա մասնագիտությունների գծով ընդունելությունը, որտեղ ընդունվել են համապատասխանաբար 10 և 9 ուսանող. «Մենք պետք է լուսաբանենք, որ պատրաստում ենք, ոչ թե քիմիկոսներ ու ֆիզիկոսներ, այլև ուսուցիչներ»:
Ի տարբերություն այս երկու մասնագիտությունների՝ նա ասաց, որ վիճակը այդքան էլ վատ չէ աշխարհագրություն և կենսաբանություն մասնագիտությունների համար:
Ինչ վերաբերում է ուսման վարձերին մանկավարժական համալսարանի ուսումնական գծով պրոռեկտորը ավելացրեց, որ 5-6 տարի է վարձավճարները նույնն են մնացել:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները