Սինգապուրում Զիկա վիրուս է հայտնաբերվել 189 մարդու մոտ
Սինգապուրում ևս 38 Զիկա վիուսով վարակի դեպք է արձանագրվել: Լուրը գրում է «Ռիա նովոստի»-ն՝ նշելով, որ ընդհանուր վարակվածների թիվը երկրում կազմել է 189 մարդ:
Ըստ աղբյուրի՝ վարակվածների թվում երկու հղի կին կա:
Սինգապուրի առողջապահության նախարարությունը վիրուսի առաջին դեպքն արձանագրել է օգոստոսի 27-ին:
Զիկան տարածված է արևադարձային և մերձարևադարձային երկրներում, քանի որ հիմնականում փոխանցվում է այդ կլիմայական գոտիներում տարածված Aedes aegypti ցեղի մոծակի միջոցով: Վիրուսով վարակումն առավել հաճախ ընթանում է առանց ախտանիշների, այն հատկապես վտանգավոր է կանանց համար, քանի որ կարող է երեխայի միկրոցեֆալիա առաջացնել հղիության դեպքում:
Հարակից հրապարակումներ`
- Իսպանիայում ավելացել են Զիկա վիրուսով վարակվածները
- Պուերտո Ռիկոյում արտակարգ դրություն է հայտարարվել՝ կապված Զիկա վիրուսի համաճարակի հետ
- ԱՀԿ-ը աշխարհի 67 երկրներում Զիկա վիրուսի փոխանցման դեպքեր է գրանցել
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա