Վայոց Ձորում գործող բոլոր քաղաքապետներն առաջադրվել են
Հոկտեմբերի 2-ին համայնքապետի ընտրություններ են նշանակված Վայոց Ձորի Եղեգնաձոր, Ջերմուկ, Վայք քաղաքներում:
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի պաշտոնական էջից Panorama.am-ը տեղեկացավ, որ բոլոր քաղաքաներում առաջադրվել են գործող համայնքապետները:
Եղեգնաձորում գործող անկուսակցական համայնքապետ Դավիթ Հարությունյանից բացի ընտրություններին մասնակցելու հայտ է ներկայացրել անկուսակցական Արսեն Հակոբյանը: Նրանք երկուսն էլ ինքնաառաջադրված են:
Ջերմուկում ևս համայնքապետի պաշտոնի համար առաջդրվել է երկու թեկնածու: Գործող քաղաքապետ Վարդան Հովհաննիսյանին առաջադրել է հարազատ կուսակցությունը՝ ՀՀԿ-ն, որպես թեկնածու ինքնաառաջադրվել է նաև Հեռրհերի գյուղապետարանի առաջատար մասնագետ, անկուսակցական Արամ Սարգսյանը:
Հիշեցնենք, որ համայնքների խոշորացման ծրագրի համաձայն, Ջերմուկի կազմում են ներառվելու նաև Գնդևազ, Կարմրաշեն, Հերհեր համայնքները:
Վայքում ՀՀԿ-ն առաջադրել է գործող քաղաքապետ Արագած Սաղաթելյանի թեկնածությունը: Նրա միակ մրցակիցը անկուսակցական Թարո Ավետյանն է:
Հոկտեմբերի 2-ին Վայոց Ձորում համայնքապետ կընտրեն 20 բնակավայրերում:
Հարակից հրապարակումներ`
- Հովնանաձորում գյուղապետի թեկնածու են առաջադրվել հայրն ու դուստրը
- Սևանում քաղաքապետի 5 թեկնածու է առաջադրվել
- Գառնին փրկող համարվող կանանցից մեկն առաջադրվել է գյուղապետի թեկնածու
- Սիսիանում կին թեկնածուն առաջադրվեց
- Կապանում կպայքարեն ՀՀԿ-ական, Դաշնակցական, ԲՀԿ-ական թեկնածուները