Քաշաթաղում բնակելի նոր թաղամաս է բացվել
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 3-ին մասնակցել է Քաշաթաղի շրջանի Աղավնո գյուղում Արիավան նոր բնակելի թաղամասի բացման հանդիսավոր արարողությանը:
Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության հաղորդմամբ, երկրի ղեկավարը երախտագիտություն է հայտնել «Արի» հիմնադրամին` ծրագրի իրականացման մեջ ունեցած գործուն մասնակցության համար և ընդգծել, որ գյուղական բնակավայրերի շենացումը եղել է ու կմնա հանրապետության ռազմավարական խնդիրների առաջնահերթություններից՝ արժևորելով այն ժողովրդագրական, քաղաքական և սոցիալ-տնտեսական տեսանկյուններից:
Միջոցառմանը ներկա էին Հայ Առաքելական Եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, վարչապետ Արայիկ Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք: