Հասարակություն 18:53 03/09/2016 Հայաստան

««Երկրաշարժ» ֆիլմը հայ ժողովրդի խայտառակությունն է». մասնագետները՝ այս ու մյուս թեկնածու ֆիլմերի մասին

««Երկրաշարժ» ֆիլմը հայ ժողովրդի խայտառակությունն է: Նույնիսկ այն ուղղումները, որոնք մեր քննադատությունից հետո արվեց, ֆիլմը չի փրկում»,- Հայկական ազգային կինոակադեմիայի նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց կինոակադեմիայի անդամ, Հայաստանի Կինեմատոգրաֆիստների միության նախագահ, ՀՀ ժողովրդական արտիստ Ռուբեն Գևորգյանցը:

Հիշեցնենք, որ նիստում կինոակադեմիայի անդամների փակ քվեարկության արդյունքում որոշվեց, որ «Օսկար» մրցանակաբաշխության «Լավագույն օտարալեզու ֆիլմ» անվանկարգում ներկայացվելու է Սարիկ Անդրեասյանի «Երկրաշարժ»   ֆիլմը: Կինոակադեմիան ստացել  էր երեք ֆիլմի հայտ՝ Դավիթ Սաֆարյանի «Տաք երկիր, ցուրտ ձմեռ», Սարիկ Անդրեասյանի «Երկրաշարժ» և Ջիվան Ավետիսյանի «Վերջին բնակիչը»:

Ռ. Գևորգյանցի խոսքով, «Երկրաշարժը» հակահայկական ֆիլմ է. «Այն ցույց է տալիս դեբիլ հայ ժողովրդին, ով երկրաշարժի ժամանակ տեսնում է  հենց այս վայրկյանին մահացած մարդ ու ձեռքից հանում ժամացույց: Պատկերացնում եք՝ ամբողջ ֆիլմն այդպես է: Եվ երկու վեհ ռուս մարդու կերպար, ովքեր փրկում են ընդհանրապես հայերին, ամենալավ մարդիկ են: Մնացած բաները չեմ ասում: Տեխնիկապես շատ լավ է  արված, բայց հակահայկական ֆիլմ է»:

Նրա գնահատմամբ, «Վերջին բնակիչը» նույնպես հակահայկական ֆիլմ է:

«Ահավոր ֆիլմ է, սյուժեն անհեթեթություն է: Մի հայ մարդու և ադրբեջանցու մասին է: Եթե ռեժիսորը վերցնում է թուրքի դերում խաղացնում է  պարսիկ դերասանի, ով արիացի է, խելոք տեսք ունի, արդեն կասեմ դիվերսիա է երևի»,- ասաց Ռ. Գևորգյանցը:

Ըստ նրա, երեք ֆիլմերից  կինոյին մի քիչ մոտ էր Դավիթ Սաֆարյանի «Տաք երկիր, ցուրտ ձմեռ»-ը, «բայց «էլի «Օսկար»-ի բան չէր»:

Հարցին, թե այսօր ունե՞ք որևէ ֆիլմ, որ կարող եք «Օսկար»-ի ներկայացնել, Ռ.Գևորգյանցն ասաց. «Իհարկե, ոչ»:

Կինոակադեմիայի անդամ, դերասան, սցենարիստ, ռեժիսոր, ՀՀ ժողովրդական արտիստ Միքայել Պողոսյանն ասաց, որ «Օսկար»-ի ներկայացնելու երեք ֆիլմից ամենաարժանին  Դավիթ Սաֆարյանի «Տաք երկիր, ցուրտ ձմեռ»-ն էր:

«Երկրորդ փուլի դեպքում (անցել էին «Երկրաշարժ» և «Վերջին բնակիչը» ֆիլմերը) պետք է անցներ «Երկրաշարժ»-ը, քանի որ երրորդ ֆիլմն ինձ համար անընդունելի է: Այն լոբբինգը և տարափը, որ սկսվեց այս ֆիլմի շուրջ, բացարձակ անընդունելի է ինձ համար: Այդպես ոչ մի հարց չի կարելի լուծել: Ուղղակի խորհրդի կերպով եմ ասում: «Վերջին բնակիչը» ֆիլմն ինձ դուր չի եկել: Այն չի համապատասխանում ոչ սցենարին, ոչ երաժշտական, ոչ դերասանական չափանիշներին, որոնք ինձ համար ընդունելի են»,- ասաց Մ. Պողոսյանը:

Նա «Երկրաշարժ» ֆիլմին ցանկացավ հասնել ինչ-որ բարձունքների ոչ միայն «Օսկար»-ի հետ կապված, այլ առաջին հերթին կպչի հանդիսատեսի մտքին, սրտին:

Նշենք, որ «Երկրաշարժ» ֆիլմում նկարահանվել է նաև Միքայել Պողոսյանը:

Կինոակադեմիայի անդամ, կինոգետ Սիրանույշ Գալստյանը քվեարկել է այն տեսանկյունից, որ Հայաստանը «Օսկար»-ի ընդհանուր պրոցեսի շրջանառության մեջ լինի:

«Ինձ համար սկզբունքորեն դա էր կարևոր՝ անկախ այն բանից, թե վերջնական քվեարկության դրված ֆիլմերն իմ ճաշակով են, թե ոչ, պրոֆեսիոնալ տեսանկյունից ինչքանով են ընդունելի կամ  անընդունելի»,- ասաց կինոգետը:

Նա նշեց, որ ներկայացված ֆիլմերի մեջ ընտրելի էր Դավիթ Սաֆարյանի «Տաք երկիր, ցուրտ ձմեռ» -ը:

Ս.Գալստյանն ասաց, որ գեղարվեստական, կերպարային ընդհանրացումներ է ուզում տեսնել ֆիլմերում, որոնք հայկական կինոյում շատ վաղուց գրեթե վերացել են:

Կինոակադեմիայի նախագահ, ռեժիսոր, ՀՀ ժողովրդական արտիստ Հարություն Խաչատրյանն ասաց, որ կարող էին խիստ լինել՝ ընտրել աշխարհում լավագույնը, որ միայն հաղթի:

«Մենք վաղուց դուրս ենք մնացել կինոակադեմիաների  պրոեկտներից, հայկական կինո գրեթե գոյություն չունի կինոակադեմիաների ցանկերի մեջ: Հայաստան անունը ջնջվել էր «Օսկար»-ի ցանկերից, որն ամենամեծ խայտառակությունն էր»,- ասաց նա՝ միաժամանակ հավելելով, որ պետք է հստակեցվեն, մանրամասնվեն բոլոր չափանիշները:

Ըստ նրա, «Օսկար»-ի գնում են սովորաբար այն ֆիլմերը, որոնք տարբեր փառատոների են մասնակցած լինում ու ունենում են գլխավոր մրցանակներ, իսկ այս ֆիլմերի դեպքում դրանք չկային:

Քվեարկության ժամանակ Հ. Խաչատրյանն ասել էր, պետք է գոնե մեկ ֆիլմ ընտրեն, որպեսզի  մասնակից դառնան ինչ-որ պրոցեսների:



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

22:03
Նոր Տարուց առաջ Երևանի քաղաքային իշխանությունը նոր «նվեր» մատուցեց երևանցինրին. Հայկ Մարության
Երևանի նախկին քաղաքապետա Հայկ Մարությանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Նոր Տարուց առաջ Երևանի քաղաքային իշխանությունը նոր...
Աղբյուր` Panorama.am
21:54
Նիկոլի մոտ տագնապ կա ոչ այդքան Արցախի դեմ գործած իր մեղքերի, որքան ՀՀ-ին սպառնացող ավելի մեծ աղետի մասով. Արտակ Զաքարյան
ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանը գրում է. «Ի՞նչ է ցանկանում Նիկոլը խոսել նախագահների հետ: Ինչպես ինքն է ասում՝ բացի բանավեճից, ցանկանում...
Աղբյուր` Panorama.am
21:37
Ողբերգական ելքով բախվել են «Mini Cooper»-ն ու մոպեդը
Դեկտեմբերի 24-ին, ժամը 18:50-ի սահմաններում Խորենացի փողոցից դեպի Սարի թաղ տանող ճանապարհին բախվել են Երևանի բնակիչ 30-ամյա Արմեն Հ.-ի վարած...
Աղբյուր` Panorama.am
21:15
Մեղքերը քավելու, սխալները արադարցնելու նոր դրսևորում է․ Օսկանյանը՝ Փաշինյանի հայտարարության մասին
Նիկոլ  Փաշինյանի վերջին հայտարարությունը, որ իբրև 1994 թվականից ԼՂ շուրջ ընթացող  բանակցութունները միտված են եղել  Արցախը թողնել...
Աղբյուր` Panorama.am
21:13
Հայոց Հայրապետը հորդորեց սարկավագներին ամենայն ջանք ի գործ դնել բարձր պահելու Հայ Եկեղեցու բարի համբավը
Մայր Աթոռից հայտնում են, որ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է սարկավագաց դասին «Դեկտեմբերի 24-ին Սուրբ Ստեփանոս Նախավկայի տոնի...
Աղբյուր` Panorama.am
20:47
Մայթը շինարարության նպատակով փակելու թույլտվություն տվել է անձամբ Տիգրան Ավինյանը․ Հայրումյան
Ակտիվիստ Էդուարդ Հայրումյանը գրում է․ «Դե ինչ սիրելիներ ջան, հիմք ընդունելով Սուրեն Սեմերջյանի դիմումը՝ Գայի պողոտայից դեպի Սամվել...
Աղբյուր` Panorama.am
20:31
Մասկը կպարզի առաջիկա ամիսներին, թե ինչպես է Կիևը ծախսել ԱՄՆ-ի փողերը․ քաղաքագետ
Ձեռնարկատեր և միլիարդատեր Իլոն Մասկը մոտակա ամիսներին կարող է պարզել, թե իրականում ուր են գնացել Ուկրաինա ուղարկված ամերիկյան գումարները։ ՌԻԱ...
Աղբյուր` Panorama.am
20:16
Ըստ թուրք մասնագետների՝ Թուրքիան կարող է առանցքային դեր խաղալ Եվրոպայի էներգետիկ ճգնաժամը մեղմելու գործում
Ուկրաինայի տարածքով ռուսական գազի տարանցումը կդադարեցվի 2025 թվականի հունվարի 1-ին, քանի որ լրանում է համապատասխան պայմանագրի գործողության...
Աղբյուր` Panorama.am
20:06
Արարատ Միրզոյանը շնորհավորել է Թորգերդուր Կատրինին
Արարատ Միրզոյանը շնորհավորել է Թորգերդուր Կատրինին՝ Իսլանդիայի արտգործնախարարի պաշտոնում նշանակվելու առթիվ․ «Սրտանց շնորհավորում եմ։...
Աղբյուր` Panorama.am
19:41
Երևանի բնակիչներին տուրքերի մեջ խեղդելու այս արատավոր վարքագիծը մերժում ենք, հորդորում ենք հրաժարական տալ․ Հրայր Կամենդատյան
Տնտեսագետ Հրայր Կամենդատյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Երևանում աղբահանության վճարի հաշվարկը կկատարվի ըստ բնակարանի մակերեսի...
Աղբյուր` Panorama.am
19:28
Ավելի քան 42 մլն դրամ են հատկացրել քաղաքապետարանի աշխատակիցներին տեղափոխելու համար․ Արմենակ Դանիելյան
2025թ․ բյուջեով 42 մլն 600 հազար դրամ է հատկացվել 6 ավտոբուսի համար, որոնք պետք է Երևանի քաղաքապետարանի աշխատակիցներին տնից տանեն աշխատանքի և...
Աղբյուր` Panorama.am
19:14
Ալեն Սիմոնյանը պարգևատրումներ է արել
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը կարգադրություն է ստորագրել․ «Ղեկավարվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 5-րդ...
Աղբյուր` Panorama.am
18:47
Եկեք ինքներս մեզ չխաբենք․ Միխեիլ Սաակաշվիլի
Վրաստանի ազատազրկված նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի խոսքով, «Վրացական երազանք»-ի առաջնորդները հասկանում են միայն «մահակի...
Աղբյուր` Panorama.am
18:35
Արգելվել է «Բիոտոն» ՍՊ ընկերության էլեկտրամատակարարման նոր ենթակայանի գործարկումը
ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական  և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի  Էներգետիկայի և էներգասպառման վերահսկողության վարչության...
Աղբյուր` Panorama.am
18:23
Ճիշտ ե՞մ հասկանում, որ հրաժարվում են․ Նիկոլ Փաշինյան
Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում, կրկին անդրադառնալով երեք նախագահներին բանավեճի հրավիրելու գրառմանը, գրում է․ «Սիրելի ժողովուրդ,...
Աղբյուր` Panorama.am
18:12
Դադարեցվել են Մասիս համայնքում գտնվող մետաղաձուլման գործարանի աշխատանքները  
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին ահազանգ էր ստացվել Մասիս քաղաքի կայարանի հարակից տարածքում գործող ձուլարանից արտանետվող թանձր ծխի...
Աղբյուր` Panorama.am
17:52
Ալիևն ու Էրդողանը քննարկել են Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը
Այսօր Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զանգահարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին՝ շնորհավորելու նրան ծննդյան օրվա առիթով։...
Աղբյուր` Panorama.am
17:46
Որտեղ նայում եմ՝ ՔՊ-ականներդ ամեն մեկդ մի կոռուպցիայի սկանդալի ասս եք, 50 մլն դրամն էլ էդտեղ եք դմփցրել. Զարոկյան
«Ծանոթ դեմքերից է։ «Հետք»-ի կոռուպցիայի սկանդալի աստղերից է, իր հարևանի անունով Աբովյանում ֆուտբոլի դաշտ են սարքել 50 մլն...
Աղբյուր` Panorama.am
17:41
Օրեր առաջ Վիլնյուսի փողոցում մեքենան այրած երիտասարդին գտել են
Դեկտեմբերի 16-ի գիշերը՝ ժամը 1.55-ին, ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգահարած քաղաքացին հայտնել էր, որ Վիլնյուսի փողոցի...
Աղբյուր` Panorama.am
17:34
Ճոճկանի տներից մեկի նկուղում հայտնաբերվել են 12 կգ-ից ավելի կանեփանման զանգված և ցողուններ
Քրեական ոստիկանության Լոռու մարզային վարչությունում հետախուզման մեջ գտնվող տղամարդու գտնվելու վայրի վերաբերյալ օպերատիվ տեղեկություններ էին...
Աղբյուր` Panorama.am
17:31
«Հանդիսատեսի համակրանք» անվանակարգում հաղթել է ծանրամարտի աշխարհի չեմպիոն Վարազդատ Լալայանը
«Սպորտի ոլորտում տարվա լավագույններ» մրցույթի «Հանդիսատեսի համակրանք» անվանակարգի առցանց քվեարկության արդյունքներով...
Աղբյուր` Panorama.am
17:16
Սարքել են իրենց հոր դուքանը, ինչ ուզեն կանեն, անհեթեթ որոշում է. Կարեն Չիլինգարյանը՝ աղբահանությունն ըստ բնակմակերեսի գանձելու որոշման մասին
Երևանի ավագանին այսօրվա նիստում որոշում ընդունեց, ըստ որի, երևանցիներն աղբահանության դիմաց 2025 թվականից ոչ թե մեկ անձի հաշվարկով են վճարելու,...
Աղբյուր` Panorama.am
17:11
Սևանա լճում և ափամերձ տարածքներում իրականացվել է ուժեղացված ծառայություն
Ջրային պարեկային ծառայությունը Էկոպարեկային ծառայության հետ համատեղ դեկտեմբերի 23-ին Սևանա լճում և Նորատուս բնակավայրի վարչական տարածքում...
Աղբյուր` Panorama.am
17:01
Ռուբեն Հայրապետյանի նկատմամբ իրականացվել է ոչ թե քրեական, այլ քաղաքական հետապնդում. Պաշտպան
«Շարունակվում է ԱԺ նախկին պատգամավոր, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանի և նրա ընտանիքի անդամներ նկատմամբ...
Աղբյուր` Panorama.am
17:00
Էյֆելյան աշտարակից զբոսաշրջիկները տարհանվել են վերելակում բռնկված հրդեհի մասին լուրերից հետո
Այսօր շուրջ 1200 զբոսաշրջիկ է տարհանվել  Էյֆելյան աշտարակից առաջին և երկրորդ հարկերի միջև վերելակի հորաններից մեկում բռնկված հրդեհի մասին...
Աղբյուր` Panorama.am
16:38
Պարգևավճարների աճ, կապիտալ ծախսերի նվազում և չիրականացվող ծրագրեր՝ Երևանի պատկերը 2025թ.-ին. «ԼՈՒՅՍ»
«ԼՈՒՅՍ» հիմնադրամը վերլուծել է Երևան քաղաքի 2025թ. բյուջեն։ • 2025թ. բյուջեի եկամուտների հարցում քաղաքային իշխանությունները...
Աղբյուր` Panorama.am
16:18
Ողբերգական վթար. բախվել են «Honda»-ն և «Opel»-ը, կա երկու զnh
Այսօր ժամը 14:00-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Գառնի գյուղի սկզբնամասում...
Աղբյուր` Panorama.am
16:12
«Կարմիր կետագծերի» թանկացման որոշումն անցկացնելու հարցում ՔՊ-ին աջակցած Գրիգոր Հարությունյանը վայր է դրել մանդատը
««Կարմիր կետագծերի» անցկացման որոշումն ի՞նչ մեծ խաղադրույքներ, կարևորություն էր ներկայացնում, որ մեկ ձեռնպահ քվեարկած ավագանու...
Աղբյուր` Panorama.am
16:10
Հայաստանի՝ 2024-ի լավագույն մարզիկները
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունն անցկացրել է «Սպորտի ոլորտում տարվա լավագույնների ընտրություն» մրցույթը,...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին
14:54 24/12/2024

Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}