ՖԻՖԱ-ն հաստատել է ՈՒԵՖԱ-ի նախագահի թեկնածուներին
Բոլոր երեք թեկնածուները, ովքեր պլանավորում են մասնակցել ՈՒԵՖԱ-ի նախագահի ընտրություններին, անհրաժեշտ ստուգման են ենթարկվել ՖԻՖԱ-ի կողմից։ Եվրոպական ֆուտբոլային ասոցիացիաների միության նոր ղեկավարի ընտրությանը պլանավորում են մասնակցել սլովենացի Ալեքսանդր Չեֆերինը, հոլանդացի Միխայել վան Պրաագը և իսպանացի Անխել Մարիա Վիլյարը։
Ինչպես տեղեկացնում է football.ua-ն, բոլոր թեկնածուներն էլ գրանցվել են ՖԻՖԱ-ի կողմից և իրավունք ստացել՝ մասնակցելու սեպտեմբերի 14-ին կայանալիք ընտրություններին, որոնք տեղի կունենան Աթենքում՝ ՈՒԵՖԱ-ի համաժողովի շրջանակներում։
Նշվում է, որ ՈՒԵՖԱ-ի նոր նախագահը կլինի նաև ՖԻՖԱ-ի փոխնախագահներից մեկը։
Հետաքրքիր է, որ համաշխարհային ֆուտբոլային գլխավոր մարմնի ստուգումը հաջողությամբ անցել է նաև Էվելինա Կրիստիլինը, ով հավակնում է ՖԻՖԱ-ի խորհրդում կանանց մանդատին։