Բակո Սահակյանն ընդունել է Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդին
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն ընդունել է Հայ Առաքելական Եկեղեցու գերագույն հոգևոր խորհրդի անդամներին՝ Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի գլխավորությամբ: Այս մասին հայտնում են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմիտեղեկատվության գլխավոր վարչությունից:
Նախագահ Սահակյանը ողջունել է Գերագույն հոգևոր խորհրդի ժողովի անցկացումն Արցախում և ընդգծել Հայ Առաքելական Եկեղեցու կարևորագույն դերակատարությունն ազգային պետականության ստեղծման, կայացման և զորացման, Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնության շարունակական ամրապնդման, հայ ազգային ինքնության և արժեքների պահպանման գործում: