Սաակաշվիլու կնոջը նախընտրական արշավի ժամանակ փորձել են խանգարել
Վրաստանի շրջաններից մեկում նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլու կնոջ ՝ Սանդրա Ռուլովսի և տեղի բնակչության հետ հանդիպման ժամանակ միջադեպ է տեղի ունեցել: «Գրուզիա-օնլայն»-ի հաղորդմամբ, մի քանի անհայտ անձիք փորձել են խանգարել պատգամավորի թեկնածուի ելույթը, բայց հավաքված բնակչությունը նրանց թույլ չի տվել:
Ընդդիմադիր «Միասնական ազգային շարժում» կուսակցության անդամների խոսքով, միջադեպը կազմակերպվել էր իշխող «Վրացական երազանք» կուսակցության կողմից:
Հիշեցնենք, որ Վրաստանի նախկին առաջին տիկինը որոշել է մասնակցել խորհրդարանական ընտրություններին և այժմ անցկացնում է հանդիպումներ ընտրողների հետ: