Վենետիկի կինոփառատոնում առաջին անգամ ցուցադրվել է սերիալ
Վենետիկի 73-րդ կինոփառատոնում պատմության մեջ առաջին անգամ ցուցադրվել է սերիալ՝ ներկայացել է ժամանակակից իտալացի հայտնի ռեժիսոր, օսկարակիր Պաոլո Սորրենտինոյի «Երիտասարդ պապը» (The Young Pope) սերիալի երկու սերիան: Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը:
Այն ընդհանուր բաղկացած է ութ մասից, որոնք ներկայացվելու են աշնանը:
Ջուդու Լոուի դերակատրամամբ «Երիտասարդ պապը» սերիալը նվիրված է Հռոմի Պիյա 13-րդ պապին և նրա՝ եկեղեցին բարեխոխելու փորձերին:
Վենետիկի 73-րդ միջազգային կինոփառատոնը մեկնարկել է օգոստոսի 31-ին և կշարունակվի մինչև սեպտեմբերի 10-ը: Հիմնական ծրագրում ընդգրկված է 20 ֆիլմ, «Հորիզոններ» ծրագրում՝ 19: Ոչ մրցութային ծրագրում ընդգրկված է 17 ֆիլմ:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում