Ֆրեդի Մերկուրիի ծննդյան օրվա առթիվ նրա անունով աստերոիդ են անվանակոչել
Նշանավոր Queen ռոք խմբի մեներգիչ Ֆրեդդի Մերկուրիի ծննդյան օրվա առթիվ նրա անունով աստերոիդ են անվանակոչել, գրել է The Telegraph-ը: Տաղանդավոր երաժիշտն այսօր կդառնար 70 տարեկան:
Ըստ աղբյուրի, Միջազգային աստղագիտական միության փոքր մոլորակների կենտրոնը 17473 աստերոիդը, որն ստեղծվել է 1991 թվականին, անվանել է Մերկուրիի անունով:
Հենց այդ թվականին մահացավ Մերկուրին:
Նշվում է, որ Միությունը որոշել է աստերոիդն անվանել Մերկուրիի անունով նրա «յուրահատուկ ձայնի և մեծ վոկալային դիապազոնի» համար: Միաժամանակ, կազմակերպությունը նրան համարել է «բոլոր ժամանակների մեծագույն ռոք կատարողներից մեկը»: