«Զոլոֆտ» դեղամիջոցն անվավեր է ճանաչվել
Ակադեմիկոս Էմիլ Գաբրիելյանի անվան Դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոնի և արտադրող ընկերության գրությունների հիման վրա ՀՀ առողջապահության նախարարի հրամանով անվավեր է ճանաչվել «Զոլոֆտ 100մգ, սերտրալին (սերտրալինի հիդրոքլորիդ), դեղահատեր թաղանթապատ, 100մգ, բլիստերում (28/2x14/)» դեղի գրանցումը Հայաստանի Հանրապետությունում:
Առողջապահության նախարարությունից տեղեկացնում են, որ նշված դեղի համարժեք փոխարինողները գրանցված են Հայաստանում և առկա են դեղատնային գործունեություն իրականացնող ընկերություններում:
ՀՀ կառավարության 2001 թվականի ապրիլի 25-ի թիվ 347 որոշման 30-րդ կետի համաձայն` դեղի գրանցումը կարող է անվավեր ճանաչվել և շրջանառությունը դադարեցվել արտադրող կազմակերպության դիմումի հիման վրա:
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում