Միշա Ալոյան. «Պատրաստ եմ մասնակցել Տոկիոյի Օլիմպիադային»
2016 թ. Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր, 52 կգ քաշային կարգում հանդես եկող բռնցքամարտիկ Միշա Ալոյանը, ով ներկայացնում է Ռուսաստանը, հայտարարել է, որ պատրաստ է մասնակցել «Տոկիո-2020»-ին, թեև գիտակցում է, որ իր համար թվով 3-րդ Օլիմպիադային մասնակցելու համար բավական մեծ ջանքեր կպահանջվի: Այս մասին տեղեկացնում է championat.com-ը:
«Դեռ չենք սկսել մարզվել: Նման 4-ամյա մրցաշրջանից հետո անհրաժեշտ է հանգստանալ ոչ միայն ֆիզիկապես, այլև հոգեպես: Ամենակարևորը` ժամանակն է, որը պետք է ճիշտ օգտագործել: Մեկ ամիս անց կսկսենք նախապատրաստվել: Իհարկե, նպատակ ունեմ և պատրաստ եմ մասնակցել Տոկիոյում 2020 թ. կայանալիք Օլիմպիական խաղերին: Դժվար կլինի, բայց անհնարին ոչինչ չկա»,- ասել է Ալոյանը: