Նադալ. «Պայքարեցի մինչև վերջին վայրկյանները»
Իսպանացի թենիսիստ Ռաֆայել Նադալը մեկնաբանել է իր պարտությունը Ֆրանսիայի ներկայացուցիչ Լուկա Պուիից` Ամերիկայի Բաց առաջնության քառորդ եզրափակչում: Հանդիպումն ավարտվել էր 6:1, 2:6, 6:4, 3:6, 7:6 հաշվով` հօգուտ ֆրանսիացու: Տեղեկացնում է մրցաշարի պաշտոնական կայքը:
«Լուկան հիանալի հանդիպում անցկացրեց: Լավ սկսեց խաղը և պայքարեց մինչև վերջ: Որոշ դրվագներում կարող էի ավելի լավ խաղալ, տրամադրվածությունս էլ լավ էր: Պայքարեցի մինչև վերջին վայրկյանները, սակայն չստացվեց: Ինձ ինչ-որ բան է հարկավոր: Կշարունակեմ աշխատել` այն գտնելու համար:
Իհարկե, հանդիպումը կարող էր բոլորովին այլ հաշվով ավարտվել: Հիմա միայն կշնորհավորեմ մրցակցիս: Իսկ ես պայքարեցի, որքան կարող էի` չնայած այն հանգամանքին, որ վերջին 2-3 ամիսների ընթացքում քիչ հանդիպումներ եմ անցկացրել»,- ասել է իսպանացին: