Հայաստանից երեխա ավելի շատ որդեգրում են արտասահմանում ապրող օտարերկրացիները
2015թ. կենտրոնացված հաշվառման վերցված որդեգրման ենթակա երեխաների թվաքանակը կազմել է 151, որոնց 45.7%-ն աղջիկներ են: Նման տվյալներ է հրապարակել Ազգային վիճակագրական ծառայությունը:
Որդեգրման ենթակա 151 երեխաներից 69-ը աղջիկ են: Նրանց մեծ մասը՝ 71-ը երկու ծնող ունեցող երեխաներ են, միայնակ մոր երեխա են 56-ը, 4-ը միակողմնաի ծնողազուրկ են, 2-ը՝ երկկողմանի:
Որդեգրման ենթակա երեխա չի հաշվառվել Արագածոտնում: Երևանում հաշվառվել է նման 73 երեխա, որից 41-ը աղջիկ, Շիրակում՝ 36, Լոռիում՝ 12, Շիրակում՝ 11, Կոտայքում՝ 7:
Որդեգրման ենթակա 151 երեխաներից 55-ը 1-6 տարեկան են, 34-ը՝ 6 ամսականից 1 տարեկան, 23-ը՝ 10-15 տարեկան:
2015-ին, ըստ ԱՎԾ հրապարակած տվյալների, որդեգրվել է 96 երեխա: Նրանցից 46-ը աղջիկներ են: Երեխաների մեծ մասը՝ 55-ը որդեգրվել են արտասահմանում ապրող օտարերկրացիների կողմից, 41-ը՝ Հայաստանում ապրող քաղաքացիների կողմից:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան