Ռիոյում թալանել են Պարալիմպիկ խաղերի իսպանացի մարզիկներին
Սեպտեմբերի 7-ին Ռիոյում կմեկնարկի Պարալիմպիկ խաղերը: Մարզական կրքերը դեռ չեն հասցրել բորբոքվել, փոխարենը մարզիկներն արդեն դժգոհելու առիթներ ունեն:
Ինչպես տեղեկացնում է «Marca»-ն, Օլիմպիական ավանում իսպանացի 3 թեթևատլետներ թալանվել են: Անհայտ անձինք ներկայացել են որպես հավաքարարներ և ամբողջովին «սրբել» են ոչինչ չկասկածող մարզիկների սենյակները:
Այնուամենայնիվ, երբ Պարալիմպիկ խաղերի մասնակիցները հասկացել են, թե ինչ է կատարվել, դիմել են ոստիկանություն: Կարճ ժամանակ անց խուլիգանները ձերբակալվել են, սակայն գողոնը նրանց մոտ չի հայտնաբերվել: Հնարավոր է, նրանք ապրանքները թողել են մի վայրում` հետագայում այն հանգիստ վերցնելու համար:
Հիշեցնենք, որ Ռիոյում սա առաջին դեպքը չէ: Օլիմպիական խաղերի ժամանակ ոստիկանություն էին դիմել նաև Ավստրալիայի ու Դանիայի պատվիրակությունները: Որքան էլ գեղեցիկ է Ռիոն, չմոռանանք, որ այն համարվում է ամենավտանգավոր քաղաքներից մեկն աշխարհում: