Beeline-ը և ՎՏԲ-Հայաստան Բանկը գործարկել են նոր քոբրենդինգային քարտ
«ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ-ն Beeline-ի հետ համատեղ գործարկում են նոր համատեղ քարտ, որը կարագացնի և կպարզեցնի վարկային գիծ ստանալու գործընթացը:
Համագործակցության շրջանակում Beeline-ի հավատարիմ բաժանորդները բացառիկ հնարավորություն կստանան ձևակերպելու «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ-ի վարկային քարտ առավելագույնս պարզեցված ընթացակարգով: Այս մասին հայտնում են «ԱրմենՏել» ՓԲԸ հասարակայնության հետ կապերի ծառայությունից:
Համատեղ քարտի առավելություններն են. պարզեցված ընթացակարգով քարտին վարկային գիծ ստանալու հնարավորությունը և վարկային գծի մարման արտոնյալ ժամանակահատված (մինչև 45 օր):
«Ծառայությունների պարզությունը և հարմարությունը մեր կարգախոսն է, և Beeline-ն ուրախ է ընդլայնել դրա կիրառման սահմանները: «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ-ի հետ համագործակցության շնորհիվ մենք չենք սահմանափակվում ապրանքներով և ծառայություններով, այլ ավելին, մեր հավատարիմ հաճախորդներին տրամադրում ենք բացառիկ հնարավորություն օգտվելու ավանդական բանկային ծառայություններից զգալիորեն ավելի արագ, պարզ և հարմար տարբերակով», - նշել է Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:
«ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ Գլխավոր տնօրեն-տնօրինության նախագահ Յուրի Գուսև. «Մենք ուրախ ենք համագործակցել Beeline-ի հետ և համոզված ենք, որ մեր տեխնոլոգիական և ֆինանսական հնարավորությունները թույլ կտան գործընկերոջ բաժանորդներին մասնակցել ծրագրին ավելի շահավետ պայմաններով: Beeline – ի հետ համատեղ քարտի թողարկումը ևս մեկ քայլ է վարկային գծի ձևակերպման գործընթացի հեշտացմանն ընդառաջ, որը տնտեսում է մեր հաճախորդների ժամանակը և ռեսուրսները»:
ՎՏԲ-Հայաստան Բանկի և Beeline-ի համատեղ քարտ կարող են ստանալ լավ վարկային պատմություն ունեցող Beeline հավատարիմ բաժանորդները: Ծրագրին մասնակցությունը հաստատող SMS-հաղորդագրություն ստանալուց հետո անհրաժեշտ է դիմել «ՎՏԲ-Հայաստան Բանկ» -ի ցանկացած մասնաճյուղ քարտի ձևակերպման նպատակով: Անհրաժեշտ է ներկայացնել անձը հաստատող փաստաթուղթ և հանրային ծառայությունների համարանիշ/սոցիալական քարտ (կամ տեղեկանք դրա բացակայության մասին):
Լրացուցիչ տեղեկություններ կարելի է ստանալ՝այցելելով ՎՏԲ-Հայաստան Բանկի ցանկացած մասնաճյուղ կամ զանգահարելով Բանկի Միասնական տեղեկատու ծառայություն՝ 87-87 հեռախոսահամարով: