Սիրիայում ահաբեկչական պայթյունների հետևանքով տասնյակ մարդիկ են զոհվել
Սիրիայի Տարտուս, Դամասկոս, Հոմս և Հասիչե քաղաքներում ահաբեկչական պայթյունների հետևանքով 40 մարդ է զոհվել, կան վիրավորներ: Այս մասին գրում է Հալեպի «Գանձասար» թերթի ֆեյսբուքյան էջը:
Տարտուսի ոստիկանության հաղորդած տվյալների համաձայն, այսօր առավոտյան Տարտուսի արվարձանների միջազգային մայրուղու վրա մահապարտ ահաբեկիչները երկու պայթյուն են իրականացրել, զոհվել է 30 մարդ, 45 մարդ վիրավորվել է, հրկիզվել են բազմաթիվ մեքենաներ:
Նույն ժամերին Դամասկոսի ալ Սապուրա-ալ Պիճաա ճանապարհի վրա ահաբեկչական երկու պայթյունի հետևանքով արձանագրվել է 1 զոհ, 3 վիրավոր:
Հոմիս մեջ զինյալ ահաբեկչական խմբավորումները կրկին ահաբեկչական գործողություն են կատարել, զոհվել է 4 մարդ, 10 մարդ վիրավորվել է: Հասիչեում մահապարտ ահաբեկիչն պայթեցրել ականապատ հեծանիվ , արձանագվել է 5 զոհ, 2 վիրավոր: