Երիտասարդական նվագախումբը նոր համերգաշրջանին կունենա մոտ յոթ տասնյակ համերգ
Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը 2016/2017 թթ. համերգաշրջանին ունենալու է 68 համերգ՝ Հայաստանում և արտերկրում: Panorama.am-ի հետ զրույցում ասաց նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը:
«2015/2016 համերգաշրջանում ունեցել ենք 60 համերգ: Այս համերգաշրջանին էլ ունենք շատ հրավերներ, առաջարկներ, որոնցից դժվար է հրաժարվելը: Նոր համերգաշրջանը մեկնարկում է արդեն այս ամիս: Ամենակարևորը՝ հոկտեմբերի 6-ից սկսվելու է Արամ Խաչատրյանի անվան միզազգային փառատոնը: 2017-ի սկզբի համար արդեն ունենք 3-4 հրավեր, որ պետք է մեկնենք»,- նշեց նա:
Խոսելով երաժիշտների մասին, Ս.Սմբատյանն ասաց, որ, իհարկե, նվագախմբից գնում են երաժիշտներ, նրանց փոխարեն գալիս են նորերը.
«Ունենք երաժիշտներ, ովքրե լքում են Հայաստանը: Բայց լավ է, որ դրսում նույնպես աշխատում են նվագախմբերում, ինչը մեծ չափանիշ է մեզ համար:
Հիմա նվագախումբն ամենալավ վիճակով է: Երբ աճում է կոլեկտիվը, շատ ավելի արագ է ընկալում թե գիտելիքը, թե ինֆորմացին, երբ նոր, ավելի եռանդուն երիտասարդ մարդ է ինտեգրվում այդ ընտանիք՝ այսինքն նվագախմբին, շատ ավելի արագ է հասնում այն որակի, որին մենք հասել ենք 7-8 տարի առաջ: Այս նոր սերունդը շատ ավելի պատրաստակամ է»:
Այսօր Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը կազմված է 92 երաժշտից:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում