Տարտուսում պայթյունների հետևանքով զոհերի թվում հայեր չկան. «Արևելք»
Սիրիայի Տարտուս քաղաքում գրանցված ահաբեչական պայթյունների հետևանքով զոհվածների մեջ հայեր չկա: Այս մասին գրում է «Արևելք»-ը:
Նշվում է, որ պայթյունները տեղի են ունեցել քաղաքից բավականին հետու գտնվող հիմնական մայրուղու մոտ: Պայթյունների հետևանքով զոհվել և վիրավորվել են տասնյակ մարդիկ:
Նշենք, որ այսօր Սիրիայի քաղաքներում տարբեր ժամերին ահաբեկչական գործողություններ են իրականացվել: Պայթյունների շարքի պատասխանատվությունն իր վրա է վերցրել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը:
Հարակից հրապարակումներ`
- Սիրիայում պայթյունների շարքն ԻՊ-ն է իրականացրել
- Սիրիայում ահաբեկչական պայթյունների հետևանքով տասնյակ մարդիկ են զոհվել