Ախալքալաքում հայ ընտանիքի սպանության մեջ մեղադրվողը կալանավայրում ինքնասպան է եղել
Ախալքալաքի շրջանի Վաչիան գյուղում Քաչոտյանների ընտանիքի 4 անդամների սպանության մեջ մեղադրվող, կալանավորված Նոդար Ակոպովը Գլդանիի բանտում ինքնասպան է եղել: Այս մասին գրում է akhaltskha.net կայքը:
Նրա փաստաբան Տարիել Բալաբանիշվիլին հաստատել է տեղեկատվությունը: Նոդար Ակոպովը մինչև հետաքննության ավարտը կալանավորված էր:
Դատախազությունից հայտնել են, որ անցկացվում է հետաքննություն՝ Քրեական օրենսգքրի 115-րդ հոդվածի համաձայն, որը ենթադրում է՝ անձին ինքնասպանության հասցնելը:
Ինչ հանգամանքներում է մահացել մեղադրյալը, պրոբացիայի նախարարությունում դեռ տեղեկություն չունեն:
Աղբյուրը նաև նշում է, որ շրջանառվող լուրերի համաձայն նա 2 անգամ ինքնասպանության փորձ է արել:
Հիշեցնենք՝ այս տարվա հուլիսի 9-ի գիշերը լույս 10-ին Ախալքալաքի շրջանի Վաչիան գյուղում Քաչոտյանների ընտանիքի 4 անդամներին՝ 37-ամյա Օֆելյային, 16-ամյա Արմինեին, 18-ամյա Ասյային և 5-ամյա Սերգեյին սպանել էին սեփական տան մեջ: Քաչոտյանների սպանության մեջ մեղադրվում է նույն գյուղի 24-ամյա բնակիչ Նոդար Ակոպովը: Նա ոստիկանությունում ինքնախոստովանական ցուցմունք է տվել:
Հարակից հրապարակումներ`
- Վաչիանում ոչ-ոք չի հավատում, որ դաժան սպանությունը մի հոգի է կատարել. «Ջավախք նյուզ»
- Տեղի է ունեցել Ախալքալաքում սպանված հայ ընտանիքի հուղարկավորությունը
- Ախալքալաքում հայ ընտանիքի սպանության գործը բացահայտվել է
- Ախալքալաքում հայ ընտանիքի սպանության գործով ձերբակալված կա
- Ախալքաքում հայ ընտանիք է սպանվել