Աշոտ Պետրոսյանը և Արամ Մանուկյանը տեղափոխվեցին «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ
«Սասնա ծռեր» խմբի անդամներ Արամ Մանուկյանը և Աշոտ Պետրոսյանը, ովքեր «Էրեբունի» ԲԿ-ում վիրահատվել էին, այսօր տեղափոխվեցին «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ:
«Էրեբունի» ԲԿ-ի դիմաց հավաքված անձանց գեղանկարիչ Աշոտ Պետրոսյանը հորդորեց իրենց մասին չմտածել-մտահոգվել և ասաց, որ «Դատապարտյալների հիվանդանոց»-ում պայմանները «շատ լավ են, վերաբերմունքը՝ ընտիր»:
Ի դեպ, այսօր նրա 50-ամյակն է, և մարդիկ շնորհավորեցին Պետրոսյանին:
«Մեր մասին թող չողբան, լաց լինեն, այլ գործ անեն», -ասաց Պետրոսյանը, ում պատգարակով մոտեցրին շտապ օգնության մեքենային և տեղափոխեցին «Դատապարտյալների հիվանդանոց»:
Նույն կերպ տեղափոխեցին նաև Արամ Մանուկյանին՝ Պավել Մանուկյանի որդուն: Իր որպիսության մասին հարցերին նա կարողացավ պատասխանել, որ լավ է: Ավելացրեց, թե իրենց պայքարը չի ավարտվել:
Նշենք, որ «Սասնա ծռեր» խմբի անդամներ Արամ Մանուկյանը և Աշտո Պետրոսյանը օգոստոսի 31-ին «Էրեբունի» բժշկական կենտրոնում վիրահատվել էին և հենակների օգնությամբ կարողացել էին մի քանի քայլ կատարել:
Հարակից հրապարակումներ`
- Արամ Մանուկյանը և Աշոտ Պետրոսյանն այսօր քայլել են
- «Աշոտ Պետրոսյանի դեմքին ժպիտ կար»
- Աշոտ Պետրոսյանի վիրահատությունն ավարտվել է, տեղադրվել է տիտանային հարթակ
- Արամ Մանուկյանի վիրահատությունն ավարտվել է, վիճակը բավարար է. «Էրեբունի» ԲԿ գործադիր տնօրեն
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան