Միջերկրական ծովում փախստականների դիեր են հայտնաբերվել
Վեց փախստականի դի է հայտնաբերվել Միջերկրական ծովում: Նրանք փորձել են ծովով անցնել դեպի Եվրոպա, սակայն չի հաջողվել: Կարողացել են փրկվել շուրջ 500 փախստական: Այդ մասին տեղեկացրել է Իտալիայի ռազմածովային ուժերի աղբյուրը՝ գրում է «РИА Новости» գործակալությունը:
Մահացած անձինք ընկել են ջուրը ռետինե նավակի միջից, որը դուրս է եկել Լիբիայից՝ հույսով, որ անվտանգ կհասնեն եվրոպական ափեր: Մյուս փախստականները կարողացել են փրկվել երկու ուղղաթիռների միջամտությունից հետո:
«Միջերկրական ծովում փրկվածներին օգնելու գործողությունը շարունակվում է», ըստ աղբյուրի, նշված է հաղորդագրության մեջ:
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան