Գավառում քաղաքապետի դեմ կպայքարի նրա տեղակալը
Հոկտեմբերի 2-ին համայնքապետի ընտրություններ են տեղի ունենալու Գեղարքունիքի մարզկենտրոն Գավառ քաղաքում:
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի պաշտոնական էջից Panorama.am-ը տեղեկացավ, որ քաղաքապետի պաշտոնի համար կպայքարի երկու թեկնածու:
Գործող քաղաքապետ, անկուսակցական Գուրգեն Մարտիրոսյանն ինքնաառաջադրվել է: Նրա հետ կպայքարի քաղաքապետի տեղակալ Գրիգոր Բոշյանը: Նա «Հայկական վերածնունդ» կուսակցությունից է, ինքնաառաջադրված:
Հիշեցնենք, որ թեկնածուների առաջադրման ժամկետն ավարտվել է սեպտեմբերի 2-ին:
Սեպտեմբերի 7-ին ժամը 18:00-ին լրանում է թեկնածուների գրանցման ժամկետը:
Հարակից հրապարակումներ`
- Վայոց Ձորում գործող բոլոր քաղաքապետներն առաջադրվել են
- Հովնանաձորում գյուղապետի թեկնածու են առաջադրվել հայրն ու դուստրը
- Սևանում քաղաքապետի 5 թեկնածու է առաջադրվել
- Գառնին փրկող համարվող կանանցից մեկն առաջադրվել է գյուղապետի թեկնածու