«Երկրաշարժ»-ը օսկարակիր լինի, Հայաստանի և Ռուսաստանի ընդհանուր հաղթանակը կլինի
«Մենք շատ շնորհակալ ենք Հայկական ազգային կինոակադեմիային նման որոշման և վստահության համար, կփորձենք այն արդարացնել: Առջևում դեռ երկար ճանապարհ կա, բայց սկիզբը դրված է»,- ասել է Սարիկ Անդրեասյանի «Երկրաշարժ» ֆիլմի գլխավոր պրոդյուսեր, «Մարս մեդիա» կինոընկերության նախագահ Ռուբեն Դիշդիշյանը: Այս մասին գրում է Ռիա նովոստին՝ հղում անելով կինոընկերության պաշտոնական կայքին:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 3-ին Հայկական ազգային կինոակադեմիայի նիստում կինոակադեմիայի անդամները փակ քվեարկության արդյունքում որոշվել էին, որ «Օսկար» մրցանակաբաշխության «Լավագույն օտարալեզու ֆիլմ» անվանկարգում ներկայացվելու է Սարիկ Անդրեասյանի «Երկրաշարժ» ֆիլմը: Բացի այս ֆիլմից, նաև ներկայացվել էր ևս երկու ֆիլմի հայտ՝ Դավիթ Սաֆարյանի «Տաք երկիր, ցուրտ ձմեռ», Ջիվան Ավետիսյանի «Վերջին բնակիչը»:
Ռ.Դիշդիշյանը նշել է, որ եթե ֆիլմն ընդգրկվի կարճ ցուցակում, դա կարելի է համար Հայաստանի և Ռուսաստանի ընդհանուր հաղթանակը, քանի որ «Երկրաշարժը» համատեղ աշխատանքի արդյունք է:
Ֆիլմի գլխավոր պրոդյուսերի խոսքով, կինոն ստեղծողները «ճիշտ համարեցին նման թեմայով ֆիլմը ներկայացնել հայկական կինոակադեմիայի քննարկմանը»:
Ռուս-հայկական արտադրության «Երկրաշարժ» ֆիլմի պրեմիերան «Ռուսական կինոյի շաբաթ» ծագրի շրջանակում կկայանա Գյումրիում սեպտեմբերի 17-ին, այնուհետև Հայաստանում կլինի վարձույթում: Մոսկվայում պրեմիերան կկայանա նոյեմբերի 17-ին: Ռուսաստանում վարձույթում կլինի դեկտեմբերի 1-ին:
«Այն, որ ֆիլմը ներկայացվել է «Օսկար»-ի, ոչ միայն անձամբ ինձ համար է կարևոր իրադարձություն, այլ մեզանից յուրաքանչյուրի: «Երկրաշարժ» ֆիլմը հարգանքի տուրք է 1988 թվականի երկրաշարժի ժամանակ զոհվածերի հիշատակին, հարգանքի տուրք բոլոր նրանց, ովքեր ամբողջ աշխարհից ժամանել էին Հայաստան՝ օգնելու հայ ժողովրդին: Ես դեռ մանկությունից լավ եմ հիշում, որ ամեն տարի դեկտեմբերի 7-ին բոլորը հիշում էին այդ ողբերգությունը: Նույնիսկ ԽՍՀՄ փլուզումից հետո այդպես էր: Այնուհետև սկսեց աստիճանաբար մարել…։ Մեզ համար կարևոր է հիշել այն իրադարձությունների մասին, այն մարդկանց, որոնք միավոր էին բոլոր ազգերին հանուն օգնության: Հիշելով ողբերգությունը՝ մենք հարգանք ենք ցուցաբերում մարդկանց նկատմամբ, ովքեր այդ ամենի միջով անցել են, մարդկանց, որոնց կյանքն այդ ժամանակ ընդհատվեց»,- ասել է Ս.Անդրեասյանը:
«Երկրաշարժ» ֆիլմի սցենարի հեղինակներն են Սերգեյ Յուդակովը, Ալեքսեյ Գրավիցկին, Արսեն Դանիելյանը: Ֆիլմը պատմում է 1988 թ. դեկտեմբերի 7-ին Հայաստանում տեղի ունեցած երկրաշարժի մասի: Կինոնկարի գործողությունները ծավալվում են Լենինականում:
Հարակից հրապարակումներ`
- ««Երկրաշարժ» ֆիլմը հայ ժողովրդի խայտառակությունն է». մասնագետները՝ այս ու մյուս թեկնածու ֆիլմերի մասին
- «Օսկար»-ի է ներկայացվելու «Երկրաշարժ» ֆիլմը
- «Օսկար»-ին ներկայացնելու համար Հայաստանի ազգային կինոակադեմիան երեք հայտ է ստացել
- Ռուբեն Դիշդիշյան. «Երկրաշարժ»-ը ֆիլմ է ոչ միայն աղետի մասին, այլև՝ բարդ դրամա