ՀԱՕԿ գլխավոր քարտուղար. Միհրանի մրցավարին աստված կպատժի
Միհրան Հարությունյանի եզրափակիչ գոտեմարտը լկտի, անբարո ձևով անցավ, այլ բառեր չեմ գտնում: Այսօր նման գնահատական տվեց Հայաստանի Ազգային Օլիմպիական կոմիտեի գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանը:
«Այս պահին մեր միտքը մեր մեդալը վերադարձնելն է: Դա ոչ թե Միհրանին է, իմը կամ ձերը, այլ ողջ ժողովրդինն է: Մրցավարին աստված կպատժի»,-ասաց ՀԱՕԿ քարտուղարը՝ նշելով, որ իրենց բողոքարկման հիմնական նպատակը ոչ թե մրցավարին պատժելն է, այլ ոսկի մեդալն իրական հասցեատիրոջը վերադարձնելը:
«Մենք միջազգային իրավաբաններ ենք վարձել, ովքեր աշխատում ենք այդ ուղղությամբ: Բոլորս ուզում ենք մեդալը վերադարձնել»,-լրագրողների հետ հանդիպմանն ասաց նա:
Նա հիշեցրեց, որ ԱՄՆ-ում անցկացված աշխարհի առաջնության խաղերի ժամանակ Միհրան Հարությունյանի մրցելույթի չորս մրցավարների հեռացրել են աշխատանքից:
«Մենք հույս ունեինք, որ դա կնպաստի մրցավարների զգուշությանը, բայց ցավոք սրտի, հասկացանք, որ մրցավարներն ուղղակի կամակատար են»,-ասաց նա, չմանրամասնելով, թե ում մասին է խոսքը:
Հ. Ռոստոմյանը նշեց, որ հաղթանակի հասած բոլոր մարզիկները կպարգևատրվեն:
«Կան անակնկալներ՝ պարոն Ծառուկյանն առատաձեռն է: Ամեն ինչ հայտնի կդառնա սեպտեմբերի 18-ին»,-ասաց նա:
Անդրադառնալով հարցին, թե Գյումրիի մարզադպրոցի վիճակի բարելավման ուղղությամբ ի՞նչ քայլեր են ձեռնարկվելու, Ռոստոմյանն ասաց, մարզադպրոցը գտնվում է տեղական ինքնակառավարման մարմիններ տնօրինության ներքո:
«Ինչ վերաբերում է ՀԱՕԿ-ին, ապա մենք Գյումրիում գերժամանակակից 7500 քմ մակերեսով մարզակենտրոն ենք կառուցում, որտեղ լինելու են ըմբշամարտի, ծանրամարտի, բռցքամարտի, ձյուդոյի, սամբոյի կենտրոններ, հյուրանոցային սենյակներ, ճաշարան: Բոլորը ֆինանսավորվում է Գագիկ Ծառուկյանի կողմից: Մնում է ներքին հարդարման աշխատանքները, հույս ունենք կենտրոնը հաջորդ տարի հանձնել Գյումրի քաղաքին»,-ասաց նա:
Հարակից հրապարակումներ`
- ՀԱՕԿ գլխավոր քարտուղար. Բռնցքամարտիկները չեն արդարացրել սպասելիքները
- Հրաչյա Ռոստոմյան. Եղան այնպիսի բաներ, որոնք մեր վերահսկողությունից դուրս էին
- Միհրան Հարությունյան. «Դա ամենասոսկալի գողությունն էր, որ կարող էին անել մարզիկից և մարդուց»
- Սերը մեծ ուժ է. երկրպագուները Միհրան Հարությունյանին ստիպեցին փոխել իր որոշումը
- Սերբ մարզիկը ամեն առավոտ հիշելու է իմ անունը. Միհրան Հարությունյան
- Հազարավոր մարդիկ պահանջում են վերացնել Միհրան Հարությունյանի նկատմամբ անարդար որոշումը. #Mihranismychampion
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան