Հրաչյա Ռոստոմյան. Եղան այնպիսի բաներ, որոնք մեր վերահսկողությունից դուրս էին
1 ոսկե, 3 արծաթե մեդալ: Օլիմպիական խաղերում ցուցաբերած այս արդյունքները Հայաստանի օլիմպիական կոմիտեի գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանը գոհացուցիչ է համարում:
«Իհարկե, կարող էինք ավելին: Եղան բացթողումներ, եղան այնպիսի բաներ, որոնք մեր վերահսկողությունից դուրս էին, օրինակ Անդրանիկի ձեռքը, նոն սենս էր»,-լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց Ռոստոմյանը:
Նշենք, որ 31-րդ ամառային Օլիմպիական խաղերի ժամանակ Անդրանիկ Կարապետյանը վնասվածքի պատճառով չէր շարունակել պայքարը, թեպետ պոկում վարժությունում երկրորդ տեղում էր: Մոսկվայում կայացած վիրահատությունը հաջող է անցել:
Կոմիտեի գլխավոր քարտուղարի կարծիքով, Ռիո Դե Ժանեյրոյում կայացած օլիմպիական խաղերը կազմակերպված էին թույլ ու վատ:
«Պարադոքսն այն էր, որ լինելով ոչ լիարժեք կազմակերպված խաղեր, դրանք մեծ հետաքրքրություն էին ներկայացնում հանրության շրջանում: Մեր ունեցած տվյալներով, Բրազիլիա 1.5 մլն տուրիստ էր եկել»,-ասաց նա:
Հիշեցնենք, որ հայ մարզիկները ամառային 31-րդ Օլիմպիական խաղերում նվաճել են 4 մեդալ: 20 տարվա դադարից հետո ոսկե մեդալ է նվաճել հունահռոմեական ոճի ըմբիշ Արթուր Ալեքսանյանը, մրցավարների կողմնակալ որոշման արդյունքում ոսկուց զրկվել և փոխչեմպիոն է դարձել ըմբիշ Միհրան Հարությունյանը, փոխչեմպիոններ են դարձել ծանրորդներ Սիմոն Մարտիսոսյանն ու Գոռ Մինասյանը:
Հարակից հրապարակումներ`
- Գոռ Մինասյան. «Բնակարանը նվեր չէ, այլ իմ արդյունքին համապատասխան պարգև»
- Ucom-ը բնակարաններ կնվիրի չեմպիոն օլիմպիականներին
- Միհրան Հարությունյան. «Դա ամենասոսկալի գողությունն էր, որ կարող էին անել մարզիկից և մարդուց»
- Ծանրորդ Անդրանիկ Կարապետյանի վիրահատությունը հաջող է անցել
- Գոռ Մինասյանը՝ Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն
- Գյումրիում հրավառությամբ ու երգ ու պարով են ընդունել Արթուր Ալեքսանյանի հաղթանակը
- «Ռիո-2016». Ծանրորդ Սիմոն Մարտիրոսյանը դարձավ Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն
- «Ռիո-2016». Ծանրորդ Անդրանիկ Կարապետյանը կոտրվածք չի ստացել
- Հայաստան ոսկե մեդալ բերած Արթուր Ալեքսանյանն ի՞նչ հույսեր ունի
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան