Սիրիայում պայթյունների շարքն ԻՊ-ն է իրականացրել
Սիրիայի Տարտուս, Հոմս, Դամասկոս, Էլ-Քամիշլի և Էլ-Հասակա քաղաքներում տեղի ունեցած պայթյունների հետևանքով զոհերի թիվը հասել է 50-ի: Այս մասին գրում է «Ռիա նովոստի»-ն:
Պայթյունների շարքի պատասխանատվությունն իր վրա է վերցրել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը:
Մի շարք սիրիացի փորձագետների կարծիքով՝ Սիրիայում այս ահաբեկչությունների շարքը կարող է Հալեպում սիրիական բանակի հաջողությունների պատասխան ակցիա լինել, որտեղ կառավարական զորքերը կիրակի օրն ամբողջությամբ ազատագրել են քաղաքի հարավում գտնվող դպրոցների տարածքները: Դրանով կրկին Հալեպի արևելյան արվարձաններում ահաբեկիչների շուրջ ամուր օղակ է ստեղծվել: