Լևոն Արոնյանը կմասնակցի Տալի հուշամրցաշարին
Սեպտեմբերի 25-ին Մոսկվայում կմեկնարկի աշխարհի 8-րդ չեմպիոն Միխայիլ Տալի հուշամրցաշարը, որն այս տարի անցկացվում է 10-րդ անգամ: Տալի հուշամրցաշարը «Շախմատը թանգարաններում» ծրագրի մաս է կազմում և այն տեղի է ունենալու ռուսական իմպրեսիոնիզմի թանգարանում:
Ինչպես տեղեկացնում է chessfed.am-ը, հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը կմասնակցի Տալի հուշամրցաշարին: Նրանից բացի հաղթողի կոչման համար կպայքարեն նաև աշխարհի նախկին չեմպիոններ Վլադիմիր Կրամնիկը և Վիշվանաթան Անանդը, ինչպես նաև Անիշ Գիրին, Բորիս Գելֆանդը, Պյոտր Սվիդլերը և 4 այլ շախմատիստներ: