ՀԱՕԿ գլխավոր քարտուղար. Բռնցքամարտիկները չեն արդարացրել սպասելիքները
«Մենք մեծ հույսեր էինք կապում ազատ ոճի մեր ըմբշամարտիկների հետ»,-լրագրողների հետ այսօրվա հանդիպման ժամանակ հայտարարեց ՀԱՕԿ գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանը:
Նրա խոսքով` բոլոր պայմանները ստեղծված են եղել ազատ ոճի ըմբշամարտիկների, ինչպես նաև բռնցաքմարտիկների համար, սակայն նրանք չեն արդարացրել կոմիետի սպասելիքները:
«Կան և օբյեկտիվ, և սուբյեկտիվ պատճառներ: Դրանց մասին մենք մոտ օրերս, երբ արձակուրդից վերադառնան, քննարկումներ կլինեն ՀԱՕԿ-ում, ազգային ֆեդերացիաներում, և մեր հետագա որոշումների մասին, որոնք մեր պատկերացմամբ կբերեն այդ մարզաձևերի ավելի լավ իրավիճակի՝ մենք ձեզ տեղյակ կպահենք»,-ասաց նա:
Ռոստոմյանը, խոսելով ծանրամարտի մասին, նշեց՝ գոհ է հավաքականից:
«Արդյունքներից շատ գոհ ենք, նրանք արեցին մաքսիմումը: Այսօր մեր հավաքականն ամենամեծ պոտենցիալ ունեցող հավաքականն է, վստահ եմ, որ առաջիկա տարիներին թիմային հաշվարկով կլինեն առաջին հնգյակի մեջ աշխարհում»,-ասաց կոմիտեի գլխավոր քարտուղարը:
Նրա խոսքով, եթե տրավմաներից ու վնասվածքներից զերծ մնան, ապա այդ հավաքականը կլինի «ամենամարտունակը, քանի որ բոլորն էլ երիտասարդներ են»:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան