Մրցավարի սուլիչից հետո Թուրքիա-Կիպրոս հանդիպումը վերածվել է բռնցքամարտի
Եվրոպայի մինչև 21 տարեկանների ֆուտբոլի առաջնության որակավորման փուլի Թուրքիա-Կիպրոս դիմակայությունն ավարտվել է ծեծկռտուքով: Այս մասին տեղեկացնում է «Isport»-ը:
Հանդիպումն ավարտվել է Կիպրոսի հավաքականի նվազագույն հաշվով տոնած հաղթանակով: Մրցավարի սուլիչից անմիջապես հետո հանդիպումը վերածվել է իսկական բռնցքամարտի: Մրցավարը ցուցադրել է 6 կարմիր քարտ` կրքերը հանդարտեցնելու համար, սակայն ագրեսիվ ֆուտբոլիստների վարքագիծը դրանից ամենևին չի փոխվել:
Թուրքական կողմի հայտարարության համաձայն, Կիպրոսի հավաքականի ֆուտբոլիստները հաղթանակը տոնելիս հատուկ ժեստով վիրավորել են իրենց ազգային արժանապատվությունը, ինչն էլ կռվի առիթ է դարձել: