Ինչպես Ռոնալդինյոն նախապատրաստեց թիմակիցներին և չգտավ դավաճանին
«Բարսելոնի» կիսապաշտպան Անդրես Ինյեստան պատմել է բրազիլացի ֆուտբոլիստ Ռոնալդինյոյի հետ կապված հետաքրքիր միջադեպի մասին, որը տեղի էր ունեցել Մադրիդի «Ռեալի» հետ հանդիպման նախաշեմին, երբ Ռոնալդինյոն դեռ հանդես էր գալիս կատալոնյան թիմում: Տեղեկացնում է «Isport»-ը:
«Կլասիկոյից մի քանի օր առաջ Ռոնալդինյոն բավական ուշ ժամի զանգահարեց ինձ և ասաց, որ հունիսին տեղափոխվում է «Արքայական ակումբ», ամեն ինչ արդեն պայմանավորված է և չի ուզում, որ որևէ մեկն իմանա այդ մասին: Ասաց, որ ինձ ամենաշատն է վստահում, բարի գիշեր մաղթեց ու անջատեց հեռախոսը` անգամ պատասխանելու հնարավորություն չտալով:
Հաջորդ օրը «Բարսայի» հերթական մարզումն էր, և ես զգում էի, որ ինչ-որ բան է տեղի ունենում: Բոլորը գրկում էին Ռոնալդինյոյին և շատ տարօրինակ էին իրենց պահում: Եկավ Կլասիկոյի օրը: Նստած էինք «Սանտիագու Բեռնաբեուի» հանդերձարանում: Ռոնալդինյոն սկսեց իր ճառը` ասելով, որ այսօր շատ կարևոր հանդիպում է սպասվում և որ մրցակիցը շատ ուժեղ է: Հետո ավելացրեց, որ մենք ավելի ուժեղ ենք, քանի որ մի ընտանիք ենք: Ասաց, որ զանգել է մեզանից յուրաքանչյուրին և ասել նույն բանը, ինչ որ ինձ էր ասել, սակայն ֆուտբոլիստներից ոչ-ոք նրա գաղտնիքը չէր բացահայտել:
Ռոնալդինյոն վերջում ավելացրեց, որ դեռ երկար տարիներ հանդես կգա կատալոնյան թիմում, իսկ այդ օրը մենք հաղթեցինք 3:0 հաշվով: Ռոնալդինյոն այդ խաղում դարձավ դուբլի հեղինակ»,- պատմել է Ինյեստան: