Կլոպ. «Պոգբան ունիկալ է. սելֆի, սելֆի, 9000 սելֆի...»
«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը «Մանչեսթեր Յունայթեդի» նորեկ Պոլ Պոգբային համարում է յուրահատուկ տաղանդով ոժտված ֆուտբոլիստ: Այս մասին տեղեկացնում է championat.com-ը:
«Պոգբան անընդհատ փայլում է մեր աչքի առաջ: Նա այստեղ է, այնտեղ, սելֆի, սելֆի, 9000 սելֆի, և այսպես ամբողջ ամառ: Հետո տեղափոխվեց «Մանչեսթեր Յունայթեդ», մի քանի մարզում անցկացրեց և ամբողջ 90 րոպե հանդես եկավ «Սաուտհեմփթոնի» հետ խաղում: Սկսում ես մտածել` այդ ինչպե՞ս: Կան մարդիկ, ովքեր մյուսներից տարբերվում են: Բավական է հիշել Մարադոնային: Նա էլ առանձնապես չէր մարզվում, սակայն խաղադաշտում անկրկնելի էր»,- ասել է Կլոպը: