Երեք պրեմիերա՝ մեկ համերգին
ՀՀ անկախության 25-ամյակին նվիրված սեպտեմբերի 22-ին տոնական համերգային երեկո է նախատեսված Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում: Երեկոյի ընթացքում միաժամանակ կայանալու է երեք ստեղծագործության պրեմիերա,- Panorama.am-ին տեղեկացրեցին օպերայի և բալետի թատրոնից:
Առաջին անգամ հնչելու է կոմպոզիտոր Հայկ Բոյաջյանի (ԱՄՆ) Կոնցերտը՝ դաշնամուրի և նվագախմբի համար: Որպես մենակատար հանդես է գալու Ջուլիետա Վարդանյանը: Առաջին անգամ հնչելու է Էդուարդ Սադոյանի «Մաշտոց» օպերայից հատվածներ և «Արցախ» սիմֆոնիան:
Համերգին հնչելու է նաև Է. Սադոյանի «Նարեկացի՝ ձայն առ Աստված» բալետից հատվածներ՝ թատրոնի սիմֆոնիկ նվագախմբի, երգչախմբի և Ձայնի պահպանման վոկալ-երգչախմբային մասնագիտական դպրոցի սաների մասնակցությամբ:
Համերգին որպես մեներգիչներ հանդես են գալու՝ սոպրանո Ա.Դեմուրչյանը, մեցցո սոպրանո Վ.Ավանյանը, բարիտոն Գ. Աբրահամյանը, բաս Հ. Տիգրանյանը և Պ. Բեազբեկյանը, տենոր՝ Ս. Աղամալյանը և Ա.Ստեփանյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում