Զինված հարձակում են գործել ուկրաինական հեռուստաընկերության վրա
Ուկրաինական «Ինտերա» հեռուստաընկերության վրա զինված հարձակում են իրականացրել: Չնայած արտակարգ իրավիճակին, հեռուստաընկերության աշխատակիցները կարողացել են ուղիղ եթեր դուրս գալ:
Ուկրաինական լրատվամիջոցների հաղորդմամբ, անհայտ անձինք նռնակներ են նետել խմբագրության շենքի վրա: Հարձակման հետևանքով հրդեհ է բռնկվել շենքում: Հարձակման հետևանքով տուժել են աշխատակիցներ: Հրդեհի մարման աշխատանքներին մասնակցել է 15 միավոր տեխնիկա, 52 փրկարար:
«Ազգային տեղեկատվական համակարգեր» (Национальные информационные системы) ընկերության տնօրեն Ալեքսանդր Պիլիպեցը հայտարարել է, որ տեսանկարահանող սարքերի ֆիքսած բոլոր նյութերը կտրամադրեն քննություն իրականացնող մարմիններին:
Լրատվամիջոցը նշում է, որ ոստիկանությունն անփույթ է աշխատել դեպքի վայրում: Ոստիկանության այցից հետո խմբագրության շենքում գտնվել են կրակայրիչներ, «Терен 4м» գազի բալոններ և այլ իրեր:
Լուսանկարում հեռուստաընկերության լրագրող Ելենա Զորինան է: