Ի՞նչն է ստիպել Մեսսիին դառնալ շիկահեր
Արգենտինայի ֆուտբոլի ազգային հավաքականի հարձակվող Լիոնել Մեսսին պատմել է այն մասին, թե ինչն է իրեն ստիպել դառնալ շիկահեր: Ֆուտբոլիստի նոր ոճը երկրպագուներից շատերի մոտ հարց էր առաջացնում, թե ինչո՞ւ է Լեոն գնացել այդ քայլին: Գաղտնիքը որոշել է բացահայտել հենց «մեղավորը»: Այս մասին տեղեկացնում է «The Sun»-ը:
«Ոճային նման փոփոխություն եմ արել, որպեսզի ամեն ինչ սկսեմ զրոյից: Շատ բան կորցրեցի, որից հետո ինքս ինձ ասացի, որ պետք է նոր մեկնարկ տամ: Այս քայլով արտահայտել եմ այն, ինչ այդ պահին զգացել եմ: Ամեն ինչ ասես քանդվել էր, իսկ Ամերիկայի գավաթի խաղարկության եզրափակչում ընտրանու պարտությունը մեծ հիասթափություն էր ինձ համար»,- պատմել է Մեսսին: