Միհրան Հարությունյանը կվիրահատվի Գերմանիայում
Հունահռոմեական ոճի ըմբիշ, Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր Միհրան Հարությունյանը կվիրահատվի Գերմանիայում: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է ՀԱՕԿ-ի գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանը:
«Ինչպես գիտեք, Միհրան Հարությունյանը լուրջ վնասվածքով էր մասնակցում Օլիմպիական խաղերին: Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն` Գագիկ Ծառուկյանի գլխավորությամբ, իր վրա է վերցրել մարզիկի վիրահատության բոլոր ծախսերը: Վիրահատությունը կանեն Գերմանիայում: Արդեն պայմանավորվածություն կա»,- ասել է Ռոստոմյանը: