Կարեն Մովսիսյանն այսօր կարող է շրջանցել առաջատարին
Իսպանիայում շարունակվում է «Սաբադել 2016» շախմատի միջազգային մրցաշարը, որում արդեն կայացել են առաջին չորս տուրերի հանդիպումները: Այս մասին տեղեկացնում է chessfed.am-ը:
Խաղարկված 4 տուրերից հետո Մարկ Նարցիզո Դուբլանը վաստակել է 4 միավոր և միանձնյա գլխավորում է մրցաշարային աղյուսակը: Հայաստանը ներկայացնող Կարեն Մովսիսյանը վաստակել է 3,5 միավոր և ընթանում է 2-րդ հորիզոնականում, իսկ 2,5 միավոր վաստակած Կարեն Գրիգորյանը ընթանում է 11-րդ հորիզոնականում:
Այսօր կայանալիք 5-րդ տուրում Կարեն Մովսիսյանն կմրցի առաջատար Մարկ Նարցիզո Դուբլանը: Հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով 19.00-ին: