Անորսալիները. երկրպագուները գետնին տապալեցին Նեյմարին
Առաջիկա չորեքշաբթի օրը Բրազիլիայի ֆուտբոլի ազգային հավաքականը կարևոր հանդիպում կանցկացնի Կոլումբիայի ընտրանու հետ: Խաղից առաջ բրազիլացիները բաց մարզում են անցկացրել, որին ներկա է գտնվել ավելի քան 15,000 երկրպագու: Այս մասին տեղեկացնում է «Greatgoals»-ը:
Մարզման ժամանակ մի քանի երկրպագուներ ներխուժել են խաղադաշտ և, ձերբազատվելով հսկիչներից, շտապել են գրկել իրենց կուռքին` Նեյմարին: Ֆուտբոլիստի մոտ հասնել հաջողվել է երկուսին, ովքեր իրենց գրկախառնությամբ Նեյմարին պարզապես տապալել են գետնին:
«Բարսելոնի» ֆուտբոլիստը, սակայն, երկրպագուներին ջերմ ու ընկերական է վերաբերվել` անվտանգության աշխատակիցներից որևէ մեկին թույլ չտալով ուժ կիրառել նրանց նկատմամբ: